Հոլանդիայում սուպերմարկետների ցանցը հրաժարվում է ծխախոտի վաճառքից
Հոլանդիայում LidI սուպարմարկետների ցանցը մտադիր է հրաժարվել ծխախոտի վաճառքից՝ գրում է Stuttgarter nachrichten-ը:
Սպասվում է, որ ծխախոտն ամբողջովին կանհետանա վաճառասեղաններից մինչև 2022թ.: Պատճառը վաճառքի մակարդակի շարունակական անկումն է, ինչը անշահութաբեր է դարձնում այդ ապրանքատեսակի վաճառքը:
«Նիդեռլանդներում ծխելու դեմ պայքարի հստակ միտում կա, մենք այն տեսնում ենք դրամարկղում և չենք ցանկանում հակադրվել դրան: Ահա թե ինչու մեզ համար տրամաբանական քայլ է, որ աստիճանաբար դադարեցնենք ծխախոտի վաճառքը»,- ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ: