Մակրոնը Թրամփին ներկայացրել է G7 համատեղ հայտարարության ստորագրման պայմանները. Bloomberg
Ֆրանսիան Գերմանիայից հետո նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ G7-ի համատեղ հայտարարությունը չի ստորագրի, եթե Վաշինգտոնը զիջումների չգնա: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմի տարածած հայտարարությունը:
Գործակալության տվյալներով՝ հայտարարության ստորագրման համար Ֆրանսիան պահանջում է առաջընթաց Իրանի միջուկային գործարքի, ԱՄՆ-ի մաքսային տուրքերի և կլիմայի մասին Փարիզի համաձայնագրի հարցերով:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնպես զգուշացրել էր, որ ԱՄՆ-ի կողմից փոխզիջման գնալու մերժումը կարող է հանգեցնել նրան, որ G7-ի երկրները գագաթաժողովից հետո չստորագրեն ավանդական համատեղ հայտարարությունը: Գագաթաժողովը տեղի կունենա հունիսի 8-9-ը Քյուբեկում: