Դեսպան Սադոյանն այցելել է Թբիլիսիի թիվ 103 հայ-վրացական դպրոց
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հունիսի 7-ին այցելել է Թբիլիսիի թիվ 103 հայ-վրացական դպրոց։ Այս մասին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Դեսպանը նախ հանդիպում ունեցավ դպրոցի տնօրեն Արչիլ Չխայիձեի և փոխտնօրեն, հայկական բաժնի ղեկավար, Հասմիկ Պապիկյանի հետ։
Տնօրինությունը դեսպանին ներկայացրեց դպրոցի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։ Դեսպանն հետաքրքրվեց, թե ինչպիսի քայլեր են ձեռնարկվում, որպեսզի հայկական բաժին դիմող աշակերտների թիվն ավելանա՝ միաժամանակ նշելով, որ պետք է խթանող միջոցներ նախաձեռնել հայկական կրթություն ստանալ ցանկացողների թիվն ընդլայնելու համար։ Այս առումով դեսպանը նշեց, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը ջանք չի խնայելու, որպեսզի նպաստի դպրոցի հայկական սեկտորի աշակերտների թվի ավելացմանը։
Դեսպանը, տեղեկանալով դպրոցի խնդիրներին, պատրաստակամություն հայտնեց աջակցել դրանց լուծմանը։
Այնուհետև, դպրոցի դահլիճում տեղի ունեցավ մեծ աշուղ Սայաթ-Նովային նվիրված միջոցառում, որի ընթացքում դպրոցի հայկական բաժնի աշակերտները հայերեն և վրացերեն ասմունքով ու երգով, գեղեցիկ պարերով ու բեմականացումներով ներկայացրեցին աշուղի ստեղծագործությունները, կյանքն ու գործունեությունը։
Իր խոսքում դեսպան Սադոյանը հիացմունք արտահայտեց կազակերպված միջոցառման վերաբերյալ և նշեց, որ տպավորված է դպրոցի հայ աշակերտների ելույթներից՝ այդ կապակցությամբ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին: Դեսպանը նշեց, որ Սայաթ-Նովան իրավամբ դարձել է հայ և վրացի ժողովուրդների բարեկամության յուրատեսակ խորհրդանիշներից մեկը։
Միջոցառման ավարտին դպրոցի ուսուցչուհի Լուիզա Մուրադյանը պարգևատրվեց ՀՀ Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով»։
LIVE NOW
Անջատել ուղիղ հեռարձակումը
ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ
Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հանցագործության մասին հաղորդում տվեց․ քննարկում «Առաջինում»
Կոռուպցիոն սկանդալների մեջ չթաթախված ՀՀԿ-ականները պետք է շարունակեն պաշտոնավարել․ փոխվարչապետ
Ուժերի նոր դասավորություն խորհրդարանում. հեղափոխությունը կորցրեց թիրախին
Այն ուժը, որի հաշվին կնվազի Փաշինյանի վարկանիշը
ՀՀԿ քաղաքական թիմը պետք է որոշակի գործընթաց անցնի, ինքնամաքրվի․ Արարատ Զուրաբյան
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել
Նիկոլն ո՞վ է, որ բաց թողնի,Նիկոլն ո՞վ է, որ դատավորներին ու դատախազներին թելադրի. Մանուչարյան
Նիկոլի հազը. ինչ է ախտորոշել ֆրանսահայ հայտնի բժիշկը վարչապետ Փաշինյանի մոտ
Լավրովի պատասխանը Նիկոլ Փաշինյանին
Բակո Սահակյանի պատասխան հարվածը
Ո՞ւմ վրա խաղադրույք կդնի Մոսկվան, ո՞վ կստանձնի Նիկոլ Փաշինյանին