Թուրքիան բարկացել է Ռոտերդամի վրա մզկիթի մոտ «խոզի բարբիքյու» պատրաստելու համար
Թուրք նախարարը քննադատել է Ռոտերդամի քաղաքապետին մահմեդականների համար սուրբ համարվող Ռամադանին երեկոյան ընթրիքի՝ իֆթարի պահին Pegida ուլտրաաջ կազմակերպությանը մզկիթի մոտ խոզի միս տապակելու թույլտվություն տալու համար: Այդ մասին հաղորդում է Hurriyet Daily News-ը:
«Հինգշաբթի օրը՝ այն ժամանակ, երբ Ռամադանի շրջանակներում պահքը դադարեցվեւմ է, ֆաշիստական կազմակերպության անդամները խոզի խորոված են անում Ռոտերդամի Լալելի մզկիթի մոտ»,- ասել է Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Օմար Չելիքը:
Pegida ուլտրաաջ կազմակերպությունը, որը հանդես է գալիս «Արևմուտքի իսլամացման դեմ», ավելի վաղ սոցիալական ցանցերում հայտարարել էր, որ իր ներկայացուցիչները պատրաստվում են երեկոյան ժամերին Ռոտերդամում, Ուտրեխտում, Գաուդեում, Հաագայում և Առնամեում մզկիթների մոտ խոզի միս տապակել: Ռոտերդամի քաղաքային իշխանությունները ակցիան անցկացնելու թույլտվություն են տվել: