Ուզբեկստանի քաղաքացին ցմահ բանտարկության է դատապարտվել Ստոկհոլմում տեղի ունեցած ահաբեկչության համար
Ստոկհոլմի դատարանը Ուզբեկստանի քաղաքացի Ռահմաթ Աքիլովին 2017թ. ապրիլին Շվեդիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության գործով ցմահ բանտարկության է դատապարտել՝ գրում է kommersant.ru-ն:
Աքիլովը մեղավոր է ճանաչվել հինգ մարդու սպանության և ևս 119 մարդու սպանության փորձի մեջ: Դատարանը նաև որոշել է, որ դատավճիռը կայացնելուց հետո Ռահմաթ Աքիլովը կարտաքսվի Շվեդիայից `երկիր վերադառնալու արգելանքի պայմանով:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա ապրիլի 7-ին Ստոկհոլմի Դրոթնինգհաթան հետիոտնային փողոցում բեռնատարը մխրճվել էր ամբոխի մեջ. հինգ հոգի, այդ թվում` մեկ երեխա, սպանվել էին, 14-ը՝ վիրավորվել: