Ռուսաստանը մտադիր չէ մոտ ժամանակներում զորքերը հանել Սիրիայից
Կարճաժամկետ հեռանկարում Ռուսաստանը չի նախատեսում դուրս բերել իր զորքերը Սիրիայից: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ գրում է kommersant.ru-ն:
Պուտինը, սակայն, նշել է նաև, որ Մոսկվան տարածաշրջանում մնալու երկարաժամկետ ծրագրեր նույնպես չունի, և ռուս զինվորականները չեն պատրաստվում Սիրիայում կապիտալ շինություններ կառուցել:
Պուտինը նշել է նաև, որ մերձավորարևելյան պետության տարածքում ռուս զինվորականները հսկայական փորձ են ձեռք բերել: «Ոչ մի զորավարժություն համեմատելի չէ պատերազմական իրավիճակում գործողությունների հետ»,- նշել է նա: