Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ընթացակարգը պետք է պարզեցվի. Պուտինի հայտարարությունը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ուղիղ եթերում շփվելով Դոնեցկից եւ Լուգանսկից փախստականների հետ, ասել է‚ որ Ռուսաստանը պետք է գնա այն ամենի ազատականացման ճանապարհով, ինչը կապված է ՌԴ քաղաքացիություն ստանալու հետ:
Նախագահի խոսքով Ռուսաստանը պետք է գնա ՌԴ քաղաքացիության ձեռքբերման համակարգի ազատականացման ճանապարհով: Ըստ Պուտինի դա ունի ինչպես հումանիտար, այնպես էլ տնտեսական նշանակություն. 90-ականների ծնելիության կտրուկ անկման պատճառով այսօր երկրում ծնելիության տարիքի կանայք ավելի քիչ են:
«Ռուսաստանի համար խնդրի լուծման սակավ եղանակներից մեկը մեր հայրենակիցներին գրավելն է: Իհարկե, խոսքը բոլոր ազգերի եւ կրոնների ներկայացուցիչների մասին է, որոնք իրենց սերտորեն կապված են համարում ռուսական աշխարհի հետ, խոսում են ռուսերեն, ցանկանում են աշխատել մեր երկրում, համապատասխան լիազորություններ ունենալ»,- ընդգծել է Պուտինը: