Ադրբեջանում արգելափակել են «Ազատություն» ռադիոկայանի կայքը
«Ազատություն» միջազգային ռադիոկայանը խստորեն քննադատել է Ադրբեջանի գերագույն դատարանի որոշումը, որն ուժի մեջ է թողել ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքի արգելափակման վերաբերյալ Բաքվի վերաքննիչ դատարանի որոշումը՝ այն անվանելով «անկախ լրատվամիջոցը ճնշելու համար պետական իշխանության օգտագործում»:
«2014 թվականին, երբ Ադրբեջանի իշխանությունները փակեցին մեր գրասենյակը՝ առանց օրենքի պահանջի կամ պատշաճ դատավարության, մենք հասկացանք, որ մենք և բոլոր անկախ լրատվամիջոցները թիրախում ենք: Այս որոշումը հաստատում է այդ փաստը»,- հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը:
«Ազատություն» ռադիոկայանը երկու բողոք է պարտվել ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքի արգելափակումը վերացնելու առնչությամբ՝ «չնայած այն փաստին, որ Ադրբեջանի իշխանությունները չեն տրամադրել ոչ մի վկայություն, որը կապացուցեր իրենց իսկ առաջ քաշած մեղադրանքները», աված է հայտարարությունում:
Արգելափակումը, որը կիրառվել է նաև Azadliq ընդդիմադիր թերթի և Meydan TV-ի, ինչպես նաև երկու ինտերնետային հեռուստահաղորդումների նկատմամբ, դատապարտել են մի շարք իրավապաշտպան խմբեր և արևմտյան երկրներ: