«Թույլ տվեք ասեմ, վերջիվերջո». Պուտինի հարցազրույցը ավստրիական հեռուստաընկերությանը (տեսանյութեր)
Ավստրիա կատարած այցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել ավստրիական ORF հեռուստաընկերությանը: 45 րոպեանոց հարցազրույցի ընթացքում լրագրող Արմին Վոլֆի հարցերին և ճնշմանը չդիմանալով՝ Պուտինը մի քանի անգամ խնդրել է պատշաճություն դրսևորել:Այս մասին գրում է BBC.com-ը:
Լրագրողի մալազիական Boeing-ի Դոնբասում տեղի ունեցած վթարի վերաբերյալ հարցից հետո, Ռուսասատանի նախագահը չի դիմացել, ասելով. «Եթե դուք համբերություն ունենաք ինձ լսելու, դուք կիմանաք իմ տեսակետը այդ հարցի վերաբերյալ» :
Հետո լրագրողը տվել է մի քանի իրար նման հարցեր 2014 թ. Ղրիմում ռուսական զորքերի տեղակայման վերաբերյալ և սկսել ընդհատել նախագահին՝ չթողնելով, որ վերջինս ավարտի իր խոսքը:
Արդյունքում՝ Պուտինը սկսել է գերմաներեն խոսել, որպեսզի հանդարտեցնի անհամբեր լրագրողին:
«Թույլ տվեք ասեմ, վերջիվերջո»,- դիմել է Պուտինը լրագրողին գերմաներեն:
Ամբողջական հարցազրույցը ստորև՝