Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժից հետո ավելի քան 30 մարդ է հիվանդանոց դիմել. 1 մարդ մահացել է
Ավելի քան 30 մարդ է հիվանդանոց դիմել Ադրբեջանի հյուսիս–արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժից հետո, մեկ մարդ զոհվել է սրտի նոպայից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով երկրի Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սաֆայա Ահմեդովային:
Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական կենտրոնում հայտնել են, որ Զագաթալյան շրջանում (երկրի հյուսիս–արևմուտք) 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Հայաստանի հյուսիս–արևելքում, Վրաստանում և Դաղեստանում։ Տեղի լրատվամիջոցների տվյալներով, երկրաշարժի հետևանքով մի քանի մասնավոր տների պատերին ճաքեր են հայտնվել:
«Գախի և Զագաթալայի կենտրոնական շրջանային հիվանդանոցներ են դիմել ընդհանուր առմամբ 31 հոգի։ Զագաթալյան շրջանի Գյոյամ գյուղի բնակիչ 63-ամյա Սոլթան Գանդահովը մահացել է սրտի նոպայից, որն առաջացել է ուժեղ սթրեսից»,–հայտնել է Ահմեդովը։