Ֆաշիստական կոալիցիայի հարձակումները շարունակվում են․ Կարո Փայլան
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ փոխնախագահ և պատգամավորի թեկնածու Կարո Փայլանը թվիթերյան իր էջում հայտնել է կուսակցության գրասենյակներից մեկի վրա հարձակման մասին։
Կարո Փայլանը գրել է․ «Իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների ֆաշիստական կոալիցիան հարձակումները շարունակում է։ Մենք էլ շարունակում ենք դիմադրել»։