Ադրբեջանում առևանգել և դատել են փաստաբանին
Հունիսի 4-ին Բաքվի կենտրոնական փողոցներից մեկից առևանգել է ԱՄՆ-ից հայրենիք վերադարձած երիտասարդ փաստաբան Էմին Ասլանին: Վերջինս ԱՄՆ-ում էր գտնվում ուսում ստանալու նպատակով և ստացել է մագիստրոսի կոչում:
Ասլանը ավելի հայտնի էր Ադրբեջանու, որպես մարդկանց իրավունքների համար պայքարող փաստաբան: Նա մի քանի անգամ Ադրբեջանի դեմ դատական հայցեր է ուղարկել եվրոպական դատարան:
Առևանգումից հետո նրա ընկերները փորձել են բոլոր ոստիկանական բաժանմունքներում փնտրել փաստաբանին, սակայն դա իրենց չի հաջողվել: Ոստիկանությունը ոչ մի կերպ չի արձագանքել նրանց դիմումներին:
Միայն պարզ է եղել, որ երիտասարդին առևանգել են Մերսեդես մակնիշի 90XG017 պետհամարանիշով մեքենայով, որի սեփականատերը ներքին գործերի աշխատակից է եղել և աշխատել է թմրանյութերի դեմ պայքարի վարչությունում:
Հունիսի 5-ին պարզվում է, որ փաստաբանը գտնվում է Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանում, որտեղ որոշում կայացվեց նրան ձերբակալել 30 օրով: Նա մեղադրվում է ոստիկանությանը չհնազանդվելու մեջ:
Վերջին շրջանում ադրբեջանական կողմը ակտիվ ձերբակալություններ է իրականացնում երկրի ընդդիմադիր հատվածի շրջանում, նրանց մեծ մասը երիտասարդներ են ու ձերբակալությունը ավելի շատ նման է առևանգման:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք