2018թ. Թուրքիայի ամենաթանկ ապրանքանիշերը
«Brand Finance» հայտնի կազմակերպությունն ամեն տարի ցուցակ է կազմում, որտեղ ընդգրկվում են թուրքական 100 ամենաթանկ ապրանքանիշերը։ Այս մասին գրում է Ermenihaber-ը:
2018թ.հրապարակված ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Türk Hava Yolları (THY)՝ թուրքական ավիաուղիները։ Վերջինիս արժեքը կազմել է 2 մլրդ 42մլն դոլար։ Երկրորդ տեղում «Türk Telekom»-ն է (1մլրդ 907մլն դոլար), երրորդ հորիզոնականում «Turkcell» բջջային օպերատորը (1մլրդ 800մլն դոլար)։
Չորորդ հորիզոնականում թուրքական «Akbank»-ն է (1մլրդ 649 դոլար), իսկ հինգերորդում «Garanti» բանկը՝ (1մլն 584հզ դոլար)։
Ցուցակում ընդգրկված 100 ապրանքանիշերի ընդհանուր արժեքը կազմում է 27.5 միլիարդ դոլար։
Ըստ ուսումնասիրությունների՝ թուրքական ֆուտբոլային ակումբների մեջ ամենաթանկարժեքը «Բեշիքթաշ» ակումբն է, որի արժեքը 120մլն դոլար է։