Լիլիթ Մակունցը՝ օրհներգն ու զինանշանը փոխելու մասին
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության օրհներգն ու զինանշանը փոխելու մասին խոսակցություններին: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ այդ հարցով քննարկումներ չեն ունեցել, բայց հաստատեց, որ շատ մարդիկ այդ մասին բարձրաձայնում են:
«Բարձրաձայնվում են և՛ օրհներգի, և՛ զինանշանի փոփոխության հետ կապված հարցեր: Սակայն այդ հարցը մեկ օրում կամ մեկ մարդու միջոցով չպետք է լուծվի, մենք քննարկում պետք է ծավալենք: Այս պահին դեռ չենք ձեռնարկել, բայց անպայման կունենանք քննարկում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:
Նա շեշտեց, որ պատրաստվում են անդրադառնալ խնդրին, քանի որ հարցը գնալով հանրայնանում է, և շատ մարդիկ են դրա մասին բարձրաձայնում: