Հրանտ Մաթևոսյանի որդին նոր պաշտոն ունի
Հայ հանճարեղ գրող Հրանտ Մաթևոսյանի որդին՝ կինոռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը, նշանակվել է մշակույթի նախարարի խորհրդական:
Նորանշանակ խորհրդականը հետագա անելիքների և ծրագրերի մասին մանրամասներ դեռևս չի խոսել, սակայն նշել է, որ այս պահին թե՛ ինքը և թե՛ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ու նախարարության մյուս աշխատակիցները զբաղված են իրավիճակի խորը ուսումնասիրությամբ և գնահատմամբ: Անելիքները շատ-շատ են, իսկ մշակույթի ոլորտում ակնհայտ փոփոխությունների մասին խոսելը դեռ վաղ համարեց: