Այ մարդ ասեցինք չէ է՜լի, նյե՜տ... 01-99 (տեսանյութ)
Մշակույթ-Ես խոմ հավ չե՞մ, որ ավտոյի տակ ընկնեմ:
-Այ մարդ ասեցինք չէ է՜լի, նյե՜տ...
-Գինին շառ ա, շառ:
-Ես ամուրի եմ, բայց սա իմ տակառիկն է:
01-99, 1959 թվականին Հայֆիլմում նկարահանված կարճամետրաժ կատակերգական ֆիլմ, Մհեր Մկրտչյանի գլխավոր դերակատարմամբ։
Ֆիլմում իրադարձությունները ծավալվում են գլխավոր հերոս Գարսևանի շուրջը, ով պետք է բրիգադիր Սիսակի կողմից հանձնված գինու տակառիկը փոխանցի ոմն Պողոսի, ում նա դեմքով չի ճանաչում, սակայն գիտի նրա հեռախոսահամարը' 01-99։ Ճանապարհին, սակայն, չդիմանալով գինու գայթակղությանը, Գարսևանը տակառիկից գինի է խմում, ինչի արդյունքում հարբելով' ուշաթափված ընկնում է ճանապարհի եզրին։
Պատահական անցորդներից մեկը նրան վերցնում է ճանապարհից իր ավտոմեքենայով, իսկ Գարսևանը կիսասթափ վիճակում արտասում է 01-99 բառերը։ Մեքենայի վարորդը մտածում է, որ նրան վթարի են ենթարկել և դա էլ մեքենայի պետհամարանիշն է և նրան տանում է հիվանդանոց, որտեղից նրանց ուղեկցում են պետավտոտեսչություն։
Այս շփոթմունքից էլ սկսում են ծավալվել ֆիլմի իրադարձությունները ...