Թուրքիայում կինը վեճի ընթացքում դանակով հարվածել է ամուսնու կրծքավանդակին
Թուրքիայի Անթալիա քաղաքում 2–երեխաների մայրը վեճի ընթացքում դանակահարելով սպանել է 30–ամյա ամուսնուն։
Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ ամուսինը աշխատանքից տուն վերադառնալուց հետո սկսել է խանդի հողի վրա վիճել կնոջ հետ։ Կինը չի հանդւորժել իրեն ուղղված մեղադրանքները, եւ դանակով հարվածել է ամուսնու կրծքավանդակին։
Այնուհետ ուշքի գալով՝ կինը զանգահարել է շտապօգնություն, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են, որ ամուսինը մահացել է։
Ոստիկանները ձերբակալել են ամուսուն սպանած կնոջը։