Թուրքիայի ԱԳՆ-ն բացատրել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լարվածության պատճառը
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն պատմել է թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածության մասին‚ որը կապված է երկրի կողմից «С-400» ռուսական զենիթա-հրթիռային համակարգեր գնելու հետ: Այս մասին գրել է «Anadolu»-ն:
Չավուշօղլուի խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերությունների լարվածություն գոյություն չունի:
«Սակայն չպետք է մոռանալ‚ որ Թուրքիան դեռևս մինչև Ռուսաստանի հետ պայմանագրի կնքումը այս թեման քննարկել է իր դաշնակիցների հետ՝ ԱՄՆ-ի: Վաշինգտոնը հրաժարվել է մեզ այն վաճառել: Այդ ժամանակ մենք ստիպված ենք եղել բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ»‚- պարզաբանել է Չավուշօղլուն:
Նա հավելել է‚ որ եթե ներկա պահին ԱՄՆ-ն պատրաստ է թուրքական կողմին վաճառել այդպիսի համակարգեր‚ Թուրքիան դրանք ձեռք կբերի: