Մահացել է Գեորգի Ամիրաղյանը
Կյանքից հեռացել է Երևանի Կամերային թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր դերասան Գեորգի Ամիրաղյանը:
Ծնվել է 1957թ. դեկտեմբերի 23-ին, Երևանում: 1979-82թթ սովորել է «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիային կից դերասանական բաժնում` Դմտրի Կեսայանցի արվեստանոցում: 1980թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1982թ-ից աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում: Խաղացել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում` «Կաբարե», «Կառավարական համերգ», «Պարոնայք…», «Միսս Դժոխք» և այլն: 1985թ-ից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է: 1993-96թթ աշխատել է Մոսկվայում` «Կաբառե, բոլոր աստղերը» հաղորդման շրջանակներում` որպես հաղորդավար: Նկարահանվել է մի քանի ֆիլմերում` «Ժամկետը 7 օր», «Արմենիկում ուպսա», «Երեք երեկո» և այլն: 2007թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: 2008թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: