Ամեն անգամ արտաքին թշնամու գործոնը շահարկելը մի օր հոգնեցնող է դառնում
Արցախում տեղի ունեցող ներքաղաքական խմորումները համարել ու համարելու եմ նորմալ։ Արցախը նորմալ պետություն է, իր լավ ու վատ կողմերով, իր խնդիրներով ու հաջողություններով։ Կլինեն բողոքներ, կարող են նույնիսկ անկարգություններ լինել, նորմալ է։ Ես չեմ կարծում, որ կա մեկ հայ, ով արտաքին վտանգի դեպքում չկանգնի պետության ի դեմս ԶՈՒ ի կողքին։
Ընդհանրապես, ամեն անգամ արտաքին թշնամու գործոնը շահարկելը մի օր հոգնեցնող է դառնում, դա նման է փոքր ժամանակ երեխաներին «Մեշոկ պապիկով» վախեցնելուն։ Խմորումները նաև զարգացման են տանում, ցրում են լճացումը, մի խոսքով՝ Արցախ ջան ոնց գիտես ճիշտ է, խորին հարգանքներս Արցախի ղեկավարին, Սրբազանին ու բոլորին։ Կյանք է, բնական գործընթացներ են:
Զոհրապ Եգանյան. Ֆեյսբուք