Մահացել է «Միսիս աշխարհ 2018» մրցույթի հաղթողը (տեսանյութ և լուսանկար)
Ավտովթարի հետևանքով Ղրղզստանում մահացել է «Միսիս աշխարհ 2018» մրցույթի հաղթողը՝ երեք երեխաների մայր Սանիա Շակիրովան: Տեղի ոնւնեցածի մասին ինստագրամյան իր էջում հաղորդել է հեռուստահաղորդավարուհի Ասոլ Մոլդոկմատովան:
Ողբերգական պատահարը տեղի է ունեցել երեկ: Մեքենայի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան: 31-ամյա ուղևորը հոսպիտալացվել է, իսկ 30-ամյա գեղեցկուհին մահացել է դեպքի վայրում ստացած վնասվածքներից: