Ընդունվում են խաղադրույքներ` տղա, թե՞ աղջիկ կունենա Քեյթը և ե՞րբ կծննդաբերի
Մեծ Բրիտանիայում ոչ միայն անհամբեր սպասում են թագաժառանգի լույս աշխարհ գալուն, այլև ուզում են փող աշխատել ապագա երեխայի միջոցով: Բուքմեյքերական ընկերությունները խաղադրույքներ են ընդունում, թե տղա, թե՞ աղջիկ կունենա և ե՞րբ կծննդաբերի Քեյթ Միդլթոնը: Խաղադրույքները ռեկորդային չափերի են հասնում, բուքմեյքերներն արդեն հավաքել են 1մլն ֆունտ: Հարկ է նշել, որ ոչ մի իրադարձություն այդքան բուռն քննարկում չի առաջացրել: