Իսրայելը հետաձգել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրենքի քննարկումը Թուրքիայում ընտրությունների պատճառով
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ընդունել է արտգործնախարարության առաջարկությունը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց առաջ սպասել մինչև Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունները: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը:
Վարչապետ Բենյամին Նեթանյահուն որոշել է հետաձգել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը մինչև ընտրությունների կայացումը, քանի որ երկրի արտգործնախարարությունը կանխատեսել է, որ եթե երկիրը պաշտոնապես ճանաչի Ցեղասպանությունը մինչև հունիսի 24-ին կայանալիք ընտրությունները, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է օգտագործել Իսրայելի որոշումը աջակիցների հավաքելու և հավանաբար ընտրությունները հաղթելու համար:
Ինչպես հայտնում է The Times of Israel-ը, Նեթանյահուն հետաձգել է նախարարական օրենսդիր հանձնաժողովում նախատեսվող Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի քննարկումը:
Նեթանյահուն, ով նաև արտգործնախարարն է, խնդրել է, որ այդ թեման հեռացվի կիրակի կայանալիք նախարարական հանձնաժողովի հանդիպման օրակարգից, որի ընթացքում պետք է քննարկվեր երկու օրինագիծ Քնեսեթում դրանց վերաբերյալ քվեարկությունից առաջ: