Երջանիկ լինելու 3 նախապայման
Եթե մարդ ցանկանում է երջանիկ լինել, ապա ինչպես հին ու բարի հեքիաթներում է, այնպես էլ այստեղ` իրականանում է միայն 3 երազանք:Այս եզրահանգմանը եկել են ավստրալիացի գիտնականները: Լիարժեք երջանիկ լինելու համար անհրաժեշտ է 3 պայման.
1. Սիրող զուգընկեր, որը կապահովի մարդու անձնական երջանկությունը:
2. Կայուն աշխատավարձ, որը կապահովի մարդկանց բարեկեցիկ կյանքով:
3. Ինչպես նաև սոցիալական ակտիվություն, որը թույլ կտա մարդուն իրեն պիտանի և գործունյա զգալ:
Պարզվում է, որ այս «ոսկե եռանկյունուն» չի խանգարում անգամ քաշի և դիետայի հետ կապված խնդիրները:
Պրոֆեսորը, ով զբաղվում է այս հարցի հետազոտմամբ ճիշտ է համարում այն ասացվածքը, որ «կյանքը սկսվում է 40 տարեկանից հետո»: Մարդն այդ տարիքից դառնում է առավել խելացի և հաշվարկող: