ՀՀԿ-ական քարոզիչները շուռ են տվել ու տարածում են, թե իբր Նիկոլ Փաշինյանն է ետ կանգնել իր սխալ որոշումից. Համլետ Կիրակոսյան
Համլետ Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը հայտարարություն է տարածել, որով հստակ ասում է, որ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն տեղական արտադրության գյուղմթեքի և մսամթերքի վաճառքն իրականացրել են գրանցավծ տարբեր ԱՁ-ներով, սակայն նոր քաղաքական իրավիճակում պատրաստակամ են աշխատել գործող օրենքների խստագույն պահպանմամբ եւ վերջին օրերին իրենց կողմից բարձրացված գները վերդարձնում են նախկին մակարդակի և դրանք թողնում են անփոփոխ են: Այսինքն՝ ասում են, թե աշխատելու են նոր իշխանության պահանջած ավելացված արժեքի հարկով։
Այս հստակ հայտարարությունը ՀՀԿ-ական քարոզիչները շուռ են տվել ու տարածում են, թե իբր Նիկոլ Փաշինյանն է ետ կանգնել իր սխալ որոշումից։ Մինչդեռ հակառակն է՝ լֆիկենք են ասում՝ Նիկոլը ճիշտ էր, մենք՝ սխալ»: