ԵՀ-ն մտադիր է ֆոնդ ստեղծել եվրագոտու խնդիրներ ունեցող երկրների համար
Եվրահանձնաժողովը մտադիր է ԵՄ-ի երկարաժամկետ բյուջեում ներառել Ներդրումների կայունացման եվրոպական գործառույթը, որը մեխանիզմ է եվրագոտու՝ բարդ դրության մեջ հայտնված երկրներին աջակցելու համար: Այդ մասին տեղեկացնում է 24news.com-ը:
Մեխանիզմը միտված է տարածաշրջանում տնտեսական լուրջ ցնցումների դեպքում երկրներում տնտեսության վերականգնմանը:
ԵՀ-ի անդամները համարում են, որ այս գործիքը պետք է աջակցի խնդիրներ ունեցող երկրներում պետական ներդրումների համապատասխան մակարդակի պահպանմանը:
Եվրահանձնաժողովի առաջարկը ուժի մեջ կմտնի միայն ԵՄ-ի խորհրդի և ԵԽ-ի կողմից հաստատվելուց հետո: