Ձերբակալվել է դիպուկահարը, ով 2013թ-ին սպանել է Դեդ Հասանին (լուսանկար)
Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են դիպուկահարին, ով 2013 թվականին կրակել էր քրեական հեղինակություն Դես Հասանի վրա: Այս մասին հաղորդել է Mash-ը:
Ինչպես հաղորդվում է, սպանողը ադրբեջանցի Թալիբհանդի Գաջիբաբա Թահիրօղլին է, ով առավել հայտնի է Գաջի Բեյլագանսկի անունով:
Հաղորդվում է, որ ձերբակալվածը 36-ամյա «օրենքով գող» է: Ինչպես նշվում է, նա երկար ժամանակ քրեական հեղինակություն Ռովշան Լենկորանսկիի մտերիմը և աջ ձեռքն է եղել:
Դեդ Հասանը սպանվել էր Մոսկվայի կենտրոնում՝ ռեստորաններից մեկի մոտ: Դիպուկահարը կրակել էր դիմացի շենքից, դրա համար կարողացել էր թաքնվել մինչև ոստիկանների՝ դեպքի վայր հասնելը:
Ձախից՝ Թալիբհանդի Հաջիբաբա Թահիրօղլին