Արտասվող երեխան 2 անգամ ընդհատել է Պուտինի խոսքը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը երկու անգամ ընդհատել է արտասվող երեխան: Այս մասին գրում է Life.ru-ն:
Հունիսի մեկին պետության ղեկավարը Կրեմլում «Ծնողական իրավունք» մեդալն էր շնորհում: Խոսքի ընթացքում Պուտինը ստիպված է եղել կանգնել, քանի որ դահլիճում երեխա էր լացում:
«Մայրիկի մոտ պետք է գնա, այժմ կհանգստանա»,- ասել է Պուտինը:
Դրանից հետո նա շարունակել է խոսքը, սակայն փոքրիկ երեխան կրկին արտասվել է՝ ընդհատելով նախագահին:
«Վախեցրել են քաղցրիկին: Ոչինչ, այժմ կհանգստանա»,- պատասխանել է Պուտինը: