Դարի կողոպուտը. անհայտ անձինք 2 միլիոն մեղու են գողացել
Շվեդիայի հարավում անհայտ անձինք կողոպտել են երկու ֆերմաներ, որոնցից շուրջ 50 մեղրի փեթակ են գողացել: Ինչպես հաղորդել են տեղի ԶԼՄ-ները, դեպքը տեղի է ունեցել Էսլյով քաղաքի մոտակայքում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ֆերմայի սեփականատեր Պատրիկ Նիլսոնը, կողոպուտը հայտնաբերելով իր ֆերմայում, զանգել է հարևանին, ով պատմել է, որ իրեն ևս կողոպտել են:
Այս պահին ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Սակայն կասկածյալներ դեռևս չկան:
Հաղորդվում է, որ ամեն տարի Սկոնե շրջանում 50-ից 100 մեղվի փեթակ են գողանում: