Visa քարտերի աշխատանքում մասսայական խոտաններ են եղել
Visa վճարման համակարգի եվրոպացի սեփականատերերին ծառայություններ մատուցելու խոտաններ են եղել, սակայն դրանք գրեթե լիովին կարգավորվել են: Այս մասին նշվում է վճարումների համակարգի հաղորդագրության մեջ:
Այնտեղ նշվում է, որ խնդիրը կապված է եղել սարքավորումների խոտանի հետ, այլ ոչ թե հաքերային հարձակման: Քարտերի սեփականատերերի անձնական տվյալներն անվտանգ են, ընդգծել են Visa-ի ներկայացուցիչները: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Visa քարտերի սեփականատերերն այժմ կարող են օգտագործել իրենց քարտերը, քանի որ այս պահին աշխատում ենք սովորականին մոտ մակարդակով: Խնդիրը կապված է սարքավորումների խոտան հետ: Մենք պատճառ չունենք մտածելու, որ կա ինչ-որ վտանգավոր պատճառ»,- նշվում է հաղորդագրության մեջ: