5 սանտիմետր գետնից բարձր թեքահարթակ չի լինում, և 222 միլիոնանոց հիմնանորոգումը դա սալահատակի փոխարեն ասֆալտի կցոնները չեն (լուսանկարներ)
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, Մոսկովյան փողոցի հիմնանորոգման վերաբերյալ հայտնած իմ դժգոհությանը պատասխանեց, որ գուցե իմ ճաշակով չի ճանապարհի բարեկարգումը, սակայն պետք չէ զգացմունքային մակարդակում ընդունել ամեն ինչ։
Այո, պարոն Նիկոյան, 5 սանտիմետր գետնից բարձր թեքահարթակ չի լինում, և 222 միլիոնանոց հիմնանորոգումը դա սալահատակի փոխարեն ասֆալտի կցոնները չեն։
Ավելին, գաղտնիքը հիմնանորոգում բառի մեջ է, ինչը ոչ մի կերպ կցոններ չի պարունակում:
Այո, ես չեմ հավատում, որ այս հիմնանորոգումը հերթական կոռուպցիոն սխեման չի:
Անի Խաչատրյան. Ֆեյսբուք: