Թուրքիայի ԱԳ նախարարը վիճել է բրիտանացի լրագրողի հետ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլjութ Չավուշօղլուն հարցազրույցի ժամանակ վիճել է Deutsche Welle հեռուստառադիոընկերության բրիտանացի լրագրող Թիմ Սեբաստիանի հետ, գրում է gazeteduvar.com.tr կայքը։
Աղբյուրը գրում է, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հարցազրույցի ընթացքում դժգոհել է լրագրողի պահվածքից ու նշել, որ վերջինս մինչև վերջ չի լսում իր պատասխանները, ընդհատում է իր խոսքն ու ավելի շատ խոսում, քան ինքը։
«Խնդրում եմ, խոսքս մի ընդհատեք, թողեք խոսեմ։ Դուք թույլ չեք տալիս, որ ես խոսեմ։ Հարց եք տալիս, երկու նախադասություն չասած՝ խոսքս ընդհատում եք ու ինձնից շատ մեկնաբանություն անում։ Դուք պարտավոր եք հարգել ինձ, դուք հարգանք չեք դրսևորում իմ հանդեպ։ Այսպես հարցազրույց չեն վարում»,- ասել է Չավուշօղլուն։
Նա նաև մեղադրել է Սեբաստիանին իրեն՝ որպես Թուրքիայի ԱԳ նախարարի, «նսեմացնելու» փորձի համար։