Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիան դատապարտում է Բաբչենկոյի մահվան բեմականացումը
Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիան (IFJ) հանդես է եկել հայտարարությամբ՝ անթույլատրելի համարելով լրագրող Արկադի Բաբչենկոյի մահվան բեմականացումը:
«Բաբչենկոն ողջ է եւ կարող է զբաղվել իր մասնագիտական գործունեությամբ, դա լավ նորություն է: Սակայն, նրա մահվան վերաբերյալ ստահոդ լուրեր տարածելով ուկրաինական իշխանությունները լրջորեն վնասել են իրենց կողմից տրամադրվող տեղեկատվության հուսալիությունը: Դա կարող է ընկալվել որպես քարոզչական գործողություն», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ համաձայն մայիսի 29-ին Կիեւի ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Կիեւում կրակոցից սպանվել էր ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն: Սակայն հաջորդ օրը կեսօրին, ԱԱԾ-ի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Բաբչենկոն հայտնվել էր լրագրողների առաջ եւ հայտարարվել, որ կատարվածը իրական մահափորձի պատվիրատուին գտնելու հատուկ գործողության մի մասն է եղել: