«Սպանությունը» բեմադրվել էր. լրագրող Արկադի Բաբչենկոն ողջ է (տեսանյութ)
Ինչպես հայտնել ենք, երեկ տեղեկություն տարածվեց, որ սպանվել է ռուս ընդդիմադիր լրագրող Արկադի Բաբչենկոն:
Լրագրող Արկադի Բաբչենկոն, սակայն, ողջ է։ Նրա «սպանությունը» ուկրաինական հատուկ ծառայությունների հատուկ գործողությունն է եղել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակը։
Գրիցակի խոսքով՝ սպանության պատմությունը բեմադրվել էր, որ բացահայտվի Բաբչենկոյի սպանության փորձը, որը իրականում ևս պատրաստվում էր։