Առաջնագծում իրավիճակը սրելու համար ադրբեջանական կողմը կրկին գործի է դրել իր ոչ մարդկային կարողությունները
Առաջնագծում իրավիճակը սրելու համար ադրբեջանական կողմը կրկին գործի է դրել իր ոչ մարդկային կարողությունները: Ռազմական գործողությունների մեջ քաղաքացիական անձանց ներառումը արդեն սովորական է դարձել նրանց կողմից: Դեռ թարմ է այն դեպքը, երբ միջազային աղմուկ բարձրացնելու համար զոհեցին 2 տարեկան երեխայի կյանքը, հետո ցուցադրաբար ծաղիկներ էին դնում նրանց տան մոտ և լայն ժպիտները դեմքներին այդ լուսանկարները ցուցադրում էին միջազգային տարբեր հանդիպումների ժամանակ:
Իսկ քաղաքացիական զոհերի, վիրավորների և տույժերի պատճառը բացառապես Ադրբեջանի բանակի ղեկավարությունն է: Նրանք սահմանամերձ գյուղերը վերածել են ռազմական ուսումնարանների, այնտեղ տեղավորում են ռազմական տեխնիկա և զորք, շատ դեպքերում հենց այդ գյուղերից կրակ են բացում հայկական դիրքերի ուղղությամբ, այնուհետև բողոքում են, թե հայկական կողմը թիրախավորում է խաղաղ գյուղացիներին:
Այժմ էլ հերթական գյուղացուն , որպես թիրախ են ներկայացնում, իբր վերջինս աշխատում էր արտում, իսկ հայկական կողմը կրակել է նրա վրա ու վնաս հասցրել նրա գույքին՝ կոմբայնին: Նման կերպ փորձ է արվում ավելացնել ատելությունը հայերի նկատմամբ, ցույց տալ իբր հայերը սադրում են սահմանին, շատ հնարավոր է, որ վերջնական նպատակին հասնելու համար ևս մեկ գյուղացու զոհեն, հետագա քարոզարշավը ավելի բուռն իրականացնելու համար:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք