Սպանվել է ռուս ընդդիմադիր լրագրող Արկադի Բաբչենկոն
Ռուս ընդդիմադիր լրագրող Արկադի Բաբչենկոյին սպանել են Կիևում:
Լրագրող Այդար Մուժդաբաևը ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է, որ նրան մեջքից կրակել են տանը: Նա մահացել է շտապօգնության մեքենայի մեջ: Սպանության այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
Բաբչենկոն Ռուսաստանը լքել էր անցյալ տարի: Նրա խոսքով՝ ինքը տեղեկություններ ուներ, որ ինքն «ավելի լավ է որոշ ժամանակով հայրենիքի սահմաններից դուրս ապրի»: Այդ ժամանակ Բաբչենկոն հրաժարվել էր իր տեղափոխության մասին այլ մանրամասներ հայտնել՝ նշելով միայն, որ դա կապված է «ազատության և անազատության» հարցի հետ: