Վրաստանը խզում է դիվանագիտական կապերը Սիրիայի հետ
Վրաստանը Սիրիայի հետ դիվանագիտական կապերը խզելու գործընթաց է սկսել: Այս մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը։ Որոշումը պատասխանմ է Սիրիայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը։
Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն թվիթերյան իր էջում հետևյալ գրառում է արել. «Ռուսաստանի կողմից մանիպուլացվող Սիրիայի ասադական վարչակարգի կողմից Վրաստանի պատմական շրջաններ Աբխազիայի և Ցխինվալիի (Հարավային Օսիա) անկախության ճանաչումը Ասադի կողմից միջազգային իրավունքի հերթական աղաղակող խախտումն է, և միջազգային հանրությունը պետք է դատապարտի այն»: