Կանադացին կազմակերպել էր ընկերուհու «ձերբակալությունը», որից հետո ամուսնության առաջարկ արել (տեսանյութ)
ԱշխարհՍիրելիի կողմից պատրաստված անսովոր առաջարկությունը կանադուհի Մարսիա Բելեային ստիպել է արտասվել: Ոչինչ չկասկածող աղջիկը Սենտ-Ջոն քաղաքում «ձերբակալվել էր» ոստիկանության կողմից հենց իր տան շեմին: Ոստիկանները տեղեկացրել էին աղջկան, որ պատրաստվում են տուգանել 2000 դոլարով և դատապարտել մեկ ամիս ազատազրկման:
Մարսիան հասցրել է լրջորեն վախենալ և արտասվել, երբ վերջինիս մոտեցել են ոստիկաններն ու տեղեկացրել, որ պատրաստ են ազատ արձակել աղջկան միայն մեկ պայմանով. նա պետք է ընդունի սիրելիի ամուսնության առաջարկը:
Ինչպես պարզվել է, երիտասարդը նախապես պլանավորել էր ընկերուհու ձերբակալությունը, որպեսզի ամուսնության առաջարկն անի օրիգինալ պայմաններում: