«Մշակույթի ոլորտում գործունեություն չեմ ծավալել». Լիլիթ Մակունց
Մշակութային գործունեության հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով մշակույթի նախարար նշանակված Լիլիթ Մակունցը որևէ առնչություն չունի, իսկ քաղաքացիական ակտիվ գործունեությունը ծավալել է դեռևս 2003 թվականից:
Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Լիլիթ Մակունցը, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե ինչ առնչություն է ունեցել մշակույթի հետ:
«2003–ից սկսած բավականին ակտիվ գործունեություն եմ ծավալել քաղաքականության և քաղաքացիական հասարակության մեջ, մասնավորապես 2004-2012թթ. շատ ակտիվ եղել եմ քաղաքական առաջնագծում, պայքարել եմ իմ շատ ընկերների հետ, ովքեր այսօր կառավարության կազմում են, 2012-ից ի վեր ես որոշեցի, որ տեղափոխվում եմ քաղաքացիական դաշտ և կարծում էի, որ առաջին հերթին պետք է քաղաքացու հետ աշխատել:
Մշակույթի ոլորտում գործունեություն չեմ ծավալել»,-ասաց նախարարը: