Մերձմոսկովյան շրջանում նախկին «օրենքով գող»-ը դանակահարել է վաճառականի
Ինչպես հայտնում է Прайм Крайм-ը, հուլիսի 13-ին Մերձմոսկովյան շրջանի Նոգինյան թաղամասում տեղի քրեական հետախուզության և տարածաշրջանային կենտրոնական վարչության աշխատակիցների համագործակցության շնորհիվ հաջողվել է ձերբակալել 47-ամյա նախկին «օրենքով գող» Միխայիլ Տրուբկինին, ով քրեական աշխարհում ավելի հայտնի է Ռակետա անունով:
Նախօրեին, հարաբերություները պարզելու ժամանակ, նա դանակահարել է Նոգինի մի վաճառականի: Տրուբկինի դեմ հարուցվել է քրեական գործ` առողջությանը ծանր վնաս հասցնելու մեղադրանքով: Եթե նրա մեղքն ապացուցվի, իսկ տուժածի վիճակը չվատթարանա, Տրուբկինին կսպառնա մինչև 8 տարվա ազատազրկում:
Միխայիլ Տրուբկինը փետրվարին է դուրս եկել Վլադիմիրի բանտից, ուր կրում էր 14 տարվա պատիժ` խմբային կողոպուտի, զենք պահելու, փաստաթղթեր կեղծելու, անօրինական եղանակով պետական սահմանն անցնելու և խուլիգանության համար:
2002 թ. վարչակազմի ճնշման տակ Տրուբկինը հրաժարվել էր գողական ավանդույթներին հետևել, ինչի մասին անձամբ հայտարարել էր գաղութի ներքին ռադիոյի միջոցով: