Արման Թաթոյանն ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը խոսել են հայաստանյան վերջին իրադարձությունների մասին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 28-ին Ստրասբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի (ԵԽ) մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։
Հայաստանի օմբուդսմենը ներկայացրել է Հայաստանում ապրիլին եւ մայիսին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՄԻՊ աշխատակազմի գործունեությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Պաշտպանի աշխատանքը՝ կապված խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանության, ոստիկանության գործողությունների դեմ բողոքները քննարկելու հետ: Անդրադարձ է եղել նաեւ կանանց, երեխաների, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության, լրագրողների աշխատանքի երաշխավորման եւ մի շարք այլ ոլորտներում Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող ծրագրերին:
Դունյա Միյատովիչը կարեւորել է մարդու իրավունքների պաշտպանի դերը, անաչառ մասնագիտական գործունեության մոտեցումները, ինչպես նաեւ արդյունավետ աշխատանքն իրավունքների պաշտպանության եւ տրվող գնահատականների հարցում։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը եւ առավել ակտիվացնել համատեղ աշխատանքը: