Լիբանանի կառավարությունում հայ համայնքին 2 նախարարական պորտֆել կարող է հատկացվել
Լիբանանի վարչապետ և վարչապետի թեկնածու Սաադ Հարիրին ընդունել է խորհրդարանի «Դաշնակցություն» կուսակցությունը ներկայացնող հայազգի պատգամավորներ Հակոբ Բագրատունուն, Հակոբ Թերզյանին և Ալեքսանդր Մաթոսյանին: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:
«Մենք պահանջել ենք վարչապետից 32 նախարարից բաղկացած նոր կառավարություն ձևավորել, որում հայ համայնքին երկու նախարարական պորտֆել պետք է հատկացվի», - հայտնել է Հակոբ Բագրատունին:
Լիբանանում 2018-ի մայիսի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով օրենսդրական մարմնի կազմում նաև հայ պատգամավորներ են ընդգրկվել: