Ինչի՞ց են վախենում տղամարդիկ
Ռուսական ժամանցային կայքերից մեկը տղամարդկանց բնորոշ այսպիսի վախեր է առանձնացրել.
Տղամարդիկ առաջին հերթին վախենում են կորցնել իրենց անկախությունը:
Շատերը մտահոգվում են, որ ռոմանտիկ հարաբերությունները ամուսնանալուն պես կփլուզվեն:
Կինը կարող է արգելել ֆուտբոլ և մարզական այլ հաղորդումներ դիտել: Կամ էլ ամբողջովին տարվելով տնային գործերով՝ ամանեղեն լվանալով կամ կահույքի փոշիները սրբելով՝ կինը կկորցնի իր գեղեցկությունը:
Նրանք մտահոգվում են նաև այն հանգամանքից, որ կինը կարող է արգելել ընկերների հետ հավաքներ կազմակերպել:
Որքան էլ զարմանալի է ՝ տղամարդիկ վախենում են նաև աղջկա ծնողների հետ շփումից և անընդհատ հանդիպումներից, նաև աղջկա ընկերների հետ ծանոթությունից:
Տղամարդիկ կարծում են, թե նոր սիրային հարաբերությունները կարող են անարդյունավետ լինել:
Նրանք վախենում են նաև անվճարունակությունից, որ իրենց սիրելին կարող է հագուստ կամ այլ բան գնելով նպատակով փող խնդրել նրանից, իսկ նա տվյալ պահին չունենա բավարար գումար: