ԵՄ-ում կարող են արգելել պլաստիկ սպասքի օգտագործումը
Եվրահանձնաժողովը նախատեսում է արգելել մի շարք մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքները և տուգանել Եվրամիության անդամ-երկրներին պլաստիկ աղբի համար, որը վերամշակման ենթակա չէ: Այս մասին գրում է Кorrespondent.net-ը՝ գերմանական աղբյուրին հղում անելով:
Ըստ կայքի՝ ԵՄ հանձնաժողովը մտադիր է մայիսի 28-ին Բրյուսելում ներկայացնել պլաստիկ թափոնների դեմ պայքարի իր ծրագիրը:
Նախագծի համաձայն՝ արգելքը պետք է վերաբերի միանգամյա օգտագործման պլաստիկ իրերին, որոնց համար կա հասանելի այլընտրանքը, որն ընդունելի է նաև գնային առումով:
Խոսքը, մասնավորապես, մեկանգամյա օգտագործման սպասքի, սեղանի պարագաների, հյութի ձողիկների, փուչիկների ամրացման պլաստիկ պարագաների մասին է:
Բացի այդ, նախատեսվում է կրճատել սննդամթերքի համար նախատեսված պլաստիկ փաթեթների օգտագործումը: