Յուրաքանչյուր ամսվա վերջին Սփյուռքի նախարարությունում կսահմանվի մեկ օր միմիայն քաղաքացիների ընդունելության համար. նախարար
փյուռքի նախարար, ՔՊ անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թեև երեկ աշխատանքային օր չէր, սակայն փոխնախարարներ Բաբկեն Տեր Գրիգորյանի և Դավիթ Սարգսյանի հետ 39 քաղաքացու ընդունելություն էինք կազմակերպել` յուրաքանչյուրին տրամադրելով 10-15 րոպե:
Այս առիթով ուզում եմ ձեզ տեղեկացնել` անկախ այն փաստից, որ մենք ամեն օր տարատեսակ հանդիպումներ ենք ունենում, յուրաքանչյուր ամսվա վերջին Սփյուռքի նախարարությունում կսահմանվի մեկ օր միմիայն քաղաքացիների ընդունելության համար:
Ի դեպ, երեկ նաև հասցրել եմ շատ արդյունավետ հանդիպումներ ունենալ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի հետ»: