Արթուր Բաղդասարյանի համար բիզնեսի աղբյուր են նաև բարձրագույն և միջին մասնագիտական որոշ հաստատություններ
«ՉԻ» տեղեկություններով՝ վերջերս ՕԵԿ Արթուր Բաղդասարյանի առաջնորդած «Օրինաց երկիր» կուսակցությունը մի ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես եկել։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը և հավելում.
««ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այն դպրոցներում, որտեղ նվիրյալ ՕԵԿ-ական տնօրեններ են աշխատում, նրանց պարտադրել են 500-ական դրամ փոխանցել «Օրինաց երկիր» կուսակցությանը։
Թե ինչո՞ւ է ՕԵԿ-ը որոշել մանկավարժների հաշվին հարստացնել իր կուսակցական բյուջեն, դժվար չէ կռահել։ Նկատենք, որ Արթուր Բաղդասարյանը ի զորու է քարից անգամ փող քամել, և դրա վկայությունը նրա բազմաթիվ բիզնեսների առկայությունն է։ Հիշեցնենք, որ նրա համար բիզնեսի աղբյուր են նաև բարձրագույն և միջին մասնագիտական որոշ հաստատություններ։
Ի դեպ, ՀՀ կառավարությունը իր հերթական նիստում «ժեստ» արեց ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին և որոշեց թույլատրել Բաղդասարյանի «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ին իր կողմից «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված մաքսային ժամկետը երկարաձգել մինչեւ 2014թ. հունվարի 1-ը...»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը» Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: