Փարիզը ջանք չի խնայի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար. Մակրոնը՝ Ալիևին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի Հանրապետության օրվա կապակցությամբ իր ադրբեջանական գործընկեր Իլհամ Ալիևին հղած նամակում հայտարարել է, որ Փարիզը ջանք չի խնայի բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:
Ֆրանսիայի ղեկավարի խոսքով, Ադրբեջանը միշտ կարող է ապավինել Ֆրանսիայի աջակցությանը ապագա մարտահրավերների լուծման և Եվրամիության հետ հետագա մերձեցման գործընթացում:
«Պարոն նախագահ, հույս ունեմ հուլիսին հանդիպել ձեզ հետ Փարիզում»,-նշված է նամակում։