Պուտինը նշել է՝ ով է ֆուտբոլի աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել‚ որ Իսպանիայի հավաքականը ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության ֆավորիտն է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Բացի այդ‚ միջազգային ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինն ընդգծել է‚ որ Ռուսաստանը նպատակ ունի մոդերնիզացնել երկրի ենթակառուցվածքները‚ և ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումը կարող է օգնել դրան:
«Մենք ցանկանում ենք‚ որպեսզի աշխարհի գավաթը տոն լինի աշխարհի համար‚ և ես կարծում եմ‚ որ մենք դրան կհասնենք»‚- ասել է Վլադիմիր Պուտինը:
Աշխարհի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանի 11 քաղաքներում հունիսի 14-ից հուլիսի 15-ը: