Պուտինը մտադիր չէ պաշտոնավարման երրորդ ժամկետին գնալ (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհետևի Սահմանադրության նորմերին և մտադիր չէ պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնել երկու ժամկետից հետո: Այս մասին գրում է «РЕН ТВ»-ն:
Համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ռուս առաջնորդն ընգծել է‚ որ նա մշտապես կատարել է երկրի հիմնական օրենքի դրույթները:
«Սահմանադրության մեջ պարզ գրված է՝ ոչ ավելի‚ քան երկու ժամկետ իրար հետևից: Եվ այժմ իմ երկրորդ ժամկետն է: Եվ‚ ինչպես հիշում եք‚ ես երկու անգամ մինչ այդ նախագահ եմ եղել‚ և լքել նախագահի պաշտոնը‚ որովհետև Սահմանադրությունը թույլ չէր տալիս ընտրվել երրորդ անգամ‚ ահա և այսքանը»‚- նշել է նա:
Պուտինն ընդգծել է‚ որ մտադիր է այս կանոններին հետևել ապագայում ևս: