Պուտինը նախազգուշացրել է Արևմուտքին «կարմիր գիծը չանցնել»
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Արևմուտքի երկրներին զգուշացրել է չանցնել այսպես կոչված կարմիր գիծը Ռուսաստանի հարաբերություններում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: Այսպիսի հայտարարություն է արել Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի հարթակում:
Ռուս առաջնորդը պահանջել է հարգել Ռուսաստանի հետաքրքրությունները՝ այդքան մոտ չգալով սահմաններին‚ և մտավախություն է հայտնել‚ որ Ուկրաինան կարող է մտնել ՆԱՏՕ:
Նա ընդգծել է‚ որ Ուկրաինայում պետական հեղափոխությունը տաքացվում է Արևմուտքի կողմից‚ և դա հանգեցրել է ոչ դեմոկրատական ճանապարհով իշխանությունների փոփոխությանը: